Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարարի հետ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստան–Հայաստան իրավական վեցերորդ ֆորումը, ընդգծվել դրա կարևորությունն ու հետագա համագործակցությունը։

Կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին։ Սրբուհի  Գալյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող սահմանադրական, դատաիրավական, թվայնացման և նախարարության իրավասության շրջանակում ընթացող բարեփոխումները։

Քննարկվել են նաև արդարադատության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները և համատեղ աշխատանքի շարունակականությունն ապահովելու ուղղությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն