45 նոր տրոլեյբուսները Երևան կբերվեն 2026 թվականի առաջին կիսամյակում | armenpress.am

 

armenpress.am:

Հաջորդ տարվա առաջին կիսամյակում 45 նոր տրոլեյբուսները կհասնեն Երևան։ Ավագանու նիստում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք գնում ենք 12 մետրանոց 45 տրոլեյբուս, որի կանխավճարն արդեն փոխանցել ենք: Դրանք կմատակարարվեն հաջորդ տարի առաջին կիսամյակում»,- ասաց Ավինյանը:

Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ հաջորդիվ պլանավորում են ձեռք բերել 250 հատ 18 մետրանոց ավտոբուս։ Նրա խոսքով՝ այդ ավտոբուսները պետք է ձեռք բերեն մեկ խմբաքանակով։ Ըստ քաղաքապետի՝ մինչև տարեվերջ ավտոբուսների ձեռքբերման հարցը կքննարկվի ներդրումային կոմիտեի նիստում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն