Եթե հաղթեինք, ամբողջ թիմով բանտերում կլինեինք․ Սևակ Խաչատրյանը՝ նախաձեռնված վարույթի մասին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru

Ընդդիմադիր թեկնածուն վստահ է՝ իշխող կուսակցությունը չի հաշտվում, որ Վաղարշապատ համայնքում կա մի թիմ, որը 10 հազար ձայն է ստացել։

«Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը հարցաքննության չի կանչվել, նրա տունը չի խուզարկվել, իսկ այն, ինչ կատարվում է, քաղաքական ուղղորդում է։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Խաչատրյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած վարույթին և նոյեմբերի 17-ից սկսած քննչական գործողություններին։

Նոյեմբերի 17–ի ուշ երեկոյան հայտնել էինք, որ «Հաղթանակ» դաշինքից 10 հոգու հետ քննչական գործողություններ են իրականացվել։ Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ, նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված, այլընտրանքային խափանման միջոցներ։

Սևակ Խաչատրյանը նշեց՝ 5-ից մի քանիսին չի էլ ճանաչում, թերևս ընտրողներ են։ Կարծում է՝ իշխանությունները փորձում են մարդ գտնել, որ իր դեմ կեղծ ցուցմունք գրի, սակայն դա նրանց չի հաջողվելու։

«Մեր թիմի ավագանու ցուցակից Արմեն Դավթյանի, Կարեն Գևորգյանի, Տիգրան Գևորգյանի և ևս մի քանի հոգու տներ են խուզարկել։ Մյուսներին չեմ ճանաչում, միգուցե մեր համակիրներն են, իրենց ձայնը տվել են «Հաղթանակ» դաշինքին։ Քրեական գործերը հարուցված են, հարցաքննություն եղել է, ստորագրությամբ բաց են թողել։ Ես պատկերացնում եմ՝ եթե մենք հաղթանակ տանեինք, ամբողջ թիմով լինելու էին բանտերում»,- ասաց Խաչատրյանը։

Ըստ նրա՝ իշխանությունները վտանգ են տեսնում նաև գալիք տարի սպասվող համապետական ընտրությունների համատեքստում, որ Վաղարշապատ համայնքում ընդդիմադիր նման ուժ կա, որը 10 հազարից ավելի մարդու աջակցություն է վայելում։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն