Թուրքիայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու հույս ունեն | factor.am

factor.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճը, որը 30 տարի անկայունության աղբյուր է եղել Կովկասում, նոր փուլ է մտել։

Ստամբուլում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային  նստաշրջանի բացմանն ունեցած ելույթում այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը, գրում է Անադոլու գործակալությունը։

«Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են իրենց խնդիրները լուծել բանակցությունների  և քննարկումների միջոցով, ինչպես կարևոր է  ԵԱՀԿ-ի համար։ Հուսով եմ, որ երկու երկրների միջև երկարատև համաձայնագրի հասնելու դեպքում և՛ Կովկասյան տարածաշրջանը, և՛ մեր ավելի լայն տարածաշրջանը ձեռք կբերեն խաղաղության մթնոլորտ»,- հայտարարել է Քուրթուլմուշը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն