Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը տարբեր մակարդակներում. Ֆիդան | armenpress.am

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի հետ տարբեր մակարդակներում երկխոսությունը շարունակվում է։ Այս մասին Ֆիդանը նշել է Թուրքիայի խորհրդարանում ելույթի ընթացքում։

«Հայաստանը մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ցուցադրում է բաց դիրքորոշում, և մենք անկեղծորեն առաջ ենք մղում մեր համատեղ աշխատանքը՝ ձեռնարկվող կոնկրետ քայլերի ուղղությամբ»,- հայտնել է Ֆիդանը։

Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ իր երկիրը շարունակելու է ձգտել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և տարածաշրջանում ընդհանուր բարգավաճման գոտի ստեղծելուն ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն