Գազայում իսրայելական ավիահարվածների հետևանքով 25 պաղեստինցի է զոհվել | azatutyun.am

azatutyun.am

Առնվազն 25 պաղեստինցի է սպանվել Գազայի հատվածում չորեքշաբթի օրը իսրայելական չորս ավիահարվածների հետևանքով, հայտնել են տեղի առողջապահության մարմինները:

Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ հարվածել են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի օբյեկտներին Գազայի տարածքում, երբ ռազմական խմբավորման անդամները կրակ են բացել իրենց զորքերի ուղղությամբ՝ խախտելով հրադադարի մասին գրեթե վեցշաբաթյա համաձայնագիրը: Իսրայելցի զինծառայողներից ոչ ոք չի տուժել։

«Համաս»-ը դատապարտել է իսրայելական հարվածները և կոչ Է արել Միացյալ Նահանգներին կատարել իր հայտարարած պարտավորությունները և անհապաղ ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ հրադադարի ռեժիմը պահպանելու և նրա հարձակումները դադարեցնելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն