Ռիտերն ու Գրոնոն քննարկել են ԵՄ դիտորդական առաքելության առաջիկա անելիքները | azatutyun.am

azatutyun.am

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Նրանք քննարկել են վերջին զարգացումները տեղում, ներկայացվել են առաքելության առաջիկա անելիքները, հայտնել է Ռիտերը։

Գրոնոյին ընդունել էր նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրանք քննարկել էին տարածաշրջանային զարգացումները:

Փոխվարչապետն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը անդրադարձել էին տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և կարևորությանը, երկուստեք ընդգծել սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը:

Ամսվա սկզբին էլ Մագդալենա Գրոնոյին ընդունել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Նրանք խոսել էին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն