ՀՀ կառավարությունն այսօր քննարկեց ընտանիքների սոցիալական աջակցությանը վերաբերող նախագծերի փաթեթը և հավանություն տվեց դրան:
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է 2026թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստ սահմանել 500 000 դրամը:
Առաջարկվում է նաև սահմանել ամսական 50 000 դրամ նպաստ 2026թ. հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար մինչև 6 տարեկանը:
Նախագծի ընդունման դեպքում նաև կապահովվի անապահովության նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարումը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նաև հավելեց, որ նոր՝ 20 տոկոս հետվճարի մեխանիզմի շնորհիվ ընտանիքները կկարողանան ամսական ստանալ մինչև 60 000 դրամ հետվճար անկանխիկ առևտրի դեպքում։
Առաջարկվող փոփոխությունները դեռևս պետք է քննարկվեն խորհրդարանում: