factor.am Թուրքիան պատրաստվում է հաջորդ տարի Անթալիայի միջերկրածովյան հանգստավայրում անցկացնել COP31 կլիմայական գագաթնաժողովը՝ այն բանից հետո, երբ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը հայտարարել է, որ Կանբերան հրաժարվում է այն հյուրընկալել, գրում է Turkiye today-ը։
«Համաձայնեցված է, որ Ավստրալիայից [կլիմայի փոփոխության նախարար] Քրիս Բոուենը կլինի COP-ի բանակցությունների նախագահը։ Համաժողովը և COP-ի նախագահությունը կանցկացվեն Թուրքիայում, ինչպես նաև կլինի COP-ից առաջ հանդիպում, որը կկենտրոնանա, մասնավորապես, Խաղաղ օվկիանոսում կլիմայի փոփոխության ֆինանսավորման և Խաղաղ օվկիանոսի դիմադրողականության հիմնադրամի վրա՝ հաջորդ տարի Խաղաղ օվկիանոսում կայանալիք COP-ի նախապատրաստման շրջանակում»,- ասել է Ալբանեզեն ավստրալական հանրային ABC Radio Perth-ին։
Նա համաձայնագիրը որակել է որպես «մեծ հաղթանակ և՛ Ավստրալիայի, և՛ Թուրքիայի համար»։
Խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչները դատապարտել են իրենց կլիմայական խնդիրներին ուշադրություն հրավիրելու հնարավորությունից զրկելը՝ այն բանից հետո, երբ մերժվել է հաջորդ տարվա COP կլիմայական գագաթնաժողովը համատեղ անցկացնելու իրենց հայտը, հաղորդում է Agence France-Presse (AFP):
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, ելույթ ունենալով COP30-ի առաջնորդների գագաթնաժողովում, նշել է, որ Անկարան պատրաստ է կամուրջ ծառայել համաշխարհային հյուսիսի և հարավի միջև։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում