Տիգրան Ավինյանը Դոնի Ռոստովի քաղաքապետի հետ քննարկել է հետագա համագործակցությունը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինի և նրա գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հյատնում են Երևանի քաղաքապետարանից:

«Երկու քաղաքների միջև առկա է լայն դաշտ գործակցության նոր ուղղություններ ընդգրկելու և համատեղ ծրագրերը թարմացնելու համար, որոնք կնպաստեն մեր քաղաքների զարգացմանը և մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը»,- գրել է Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում:

Նա հավելել է, որ Երևանի և Դոնի Ռոստովի միջև տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր մի շարք ոլորտներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն