Զախարովան հայտարարել է, թե ԵՄ-ն ՀՀ-ում «հետախուզական առաքելություն» է տեղակայել | factor.am

factor.am

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում խոսել է Հարավային Կովկասում, իր բնորոշմամբ, Արևմուտքի, «ապակառուցողական» քաղաքականության մասին։ Ըստ նրա՝ Եվրամիությունը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հայաստանում «դրամաշնորհների, քաղաքական ճնշման և տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով»։ Նա կրկին մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ-ում ԵՄ առաքելության հասցեին։

«Ինչպես գիտեք՝ նրանք դիտորդական առաքելություն են տեղակայել Հայաստանում, փաստացի՝ հետախուզական առաքելություն։ Նրանք հանրապետությունը ներքաշում են իրենց ռազմաքաղաքական ուղեծիրը. մի խոսքով՝ նրանք ցանկանում են ոչնչացնել ռուս և հայ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը։ Եվ, իհարկե, այն պարադոքսալ բանաձևը, որը ԵՄ-ն առաջարկում է Հարավային Կովկասի երկրներին»,- ասել է նա՝ նշելով, թե Հայաստանին առաջարկվում է հետևել Մոլդովայի և Ուկրաինայի օրինակին։

Զախարովան նշել է, թե «դա առաջարկվում է նաև Հարավային Կովկասի պետություններին։ Նրանք ցանկանում են Եվրամիությունում տեսնել վասալներ, որոնք պատրաստ են դավաճանել իրենց ազգային շահերը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն