Ղազախստանը Հայաստանը դիտարկում է որպես նոր ուղի դեպի Թուրքիա | civilnet.am

civilnet.am։ Ղազախստանը կարող է նոր առևտրային ուղի բացել Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա։ Այս մասին ասել է Ղազախստանի էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքով անցնող երթուղին Աստանային կապահովի ուղիղ մուտք դեպի թուրքական նավահանգիստներ։

«Մենք այժմ անցնում ենք Ադրբեջանով դեպի Վրաստանի Սև ծովի նավահանգիստներ։ Նոր երթուղին թույլ կտա մուտք գործել Նախիջևան, ապա՝ ուղիղ Թուրքիա, նրա ծովային նավահանգիստներ», – ասել է Ժումանգարինը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն