Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 15,647 արցախցի | civilnet.am

civilnet.am։ Ըստ ԱԱԾ-ի՝ 2025-ի նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 45,194 բռնի տեղահանված արցախցի, որոնցից վերադարձել է 29,547-ը: Այսինքն՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո 15,647 արցախցի հեռացել և (դեռ) չի վերադարձել Հայաստան: ԱԱԾ-ից պարզաբանեցին, որ այդ տվյալների մեջ ներառված են նույնականացված անձինք։

Վրաստան

Ամենամեծ թվով արցախցիներ մեկնել են Վրաստան՝ 29,621 մարդ: Նրանցից վերադարձել է 24,721-ը, ինչը նշանակում է, որ 4,900 անձ չի (դեռ) վերադարձել Վրաստանից:

Ամենայն հավանականությամբ, Վրաստանը արցախցիների համար տարանցիկ երկիր է, և նրանց մեծ մասը ցամաքային ճանապարհով շարունակում է գնալ Ռուսաստան:

Ռուսաստանի ուղղությունը

Ռուսաստան ուղղակիորեն մեկնել է 17,936 մարդ, վերադարձել՝ 15,908-ը: Տարբերությունը կազմում է 2,028 անձ:

Վրաստանից չվերադարձած 4,900 անձը, ամենայն հավանականությամբ, հիմնականում տարանցիկ ճանապարհով մենկել է Ռուսաստան: Այս տրամաբանությամբ՝ Ռուսաստան է մեկնել և չի վերադարձել 6,928 անձ (4,900 + 2,028)։

Հարկ է նշել, որ տարբեր երկրներ մեկնած տվյալները ներառում են նաև այն անձանց, որոնք Հայաստանի սահմանը հատել են մի քանի անգամ, այսինքն՝ նույնականացված չեն։

Ինֆոգրաֆիկաները պատրաստվել են Claude.ai գործիքի միջոցով՝ հիմնվելով ՀՀ ԱԱԾ-ի տվյալների վրա

Այլ երկրներ

Եգիպտոս մեկնել է 2,308, վերադարձել՝ 2,296 անձ (տարբերությունը՝ 12 մարդ)։

Իրան մեկնել է 1,632 անձ, վերադարձել՝ 1,622-ը (տարբերությունը՝ 10 մարդ)

Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնել է 1,422 անձ, վերադարձել 1,434-ը (տարբերություն՝ 12 մարդ)

The post Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 15,647 արցախցի appeared first on CIVILNET.

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն