Հայաստան-Ղազախստան բարձր մակարդակի բանակցությունների արդյունքով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։ Փաստաթղթերը ստորագրվել են Աստանայի նախագահի նստավայրում։
Պաշտոնական պատվիրակությունների ներկայությամբ կողմերը ստորագրել են մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր, որոնց թվում են․
Համաձայնագիր՝ Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պաշտպանության և պահպանման մասին։
Համաձայնագիր՝ երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողամասերի փոխադարձ տրամադրման վերաբերյալ։
2026–2030 թթ. առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ՝ ՀՀ և ՂՀ կառավարությունների միջև։
Հուշագիր՝ Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարարության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև;
Հուշագիր՝ Ղազախստանի արհեստական բանականության և թվայնացման նախարարության ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև;
Փոխըմբռնման հուշագիր՝ Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև՝ գյուղատնտեսական արտադրանքի առևտրի ոլորտում համագործակցության համար;
2026–2027 թթ. գործողությունների ծրագիր՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև;
2026–2027 թթ. առողջապահական համագործակցության միջոցառումների ծրագիր՝ ՀՀ և ՂՀ առողջապահության նախարարությունների միջև;
Համաձայնագիր՝ Ղազախստանի արտաքին առևտրային պալատի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջև՝ ղազախահայկական գործարար խորհուրդ ստեղծելու վերաբերյալ;
Հուշագիր՝ Ղազախստանի ազգային գրադարանի և Հայաստանի ազգային գրադարանի միջև;
Հուշագիր՝ ՂՀ «Ազգային կինոյի պետական աջակցության կենտրոնի» և Հայաստանի կինոյի հիմնադրամի միջև;
Հուշագիր՝ Ղազախստանի Ա. Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև;
Հուշագիր՝ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում՝ Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության միջև;
Հուշագիր՝ Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև գիտության և բարձրագույն կրթության բնագավառում համագործակցության մասին;
Համաձայնագիր՝ Ղազախստանի նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի միջև համագործակցության մասին: