Վերականգնվել է պետությանը պատճառված 123 մլն դրամի վնասը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է, որ ավտոգազալիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունը հաշվետվություններում միտումնավոր խեղաթյուրել է տվյալները՝ թաքցնելով իրական շրջանառությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ըստ գերատեսչության՝ քննության ընթացքում իրականացված գործողությունների արդյունքում պետությանը հասցված 123 մլն 335 հազար 339 դրամ վնասը ամբողջությամբ վերականգնվել է։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն