Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաուաֆ  Սալամին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է:  Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին Լիբանանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ բարեկամական հարաբերությունները՝ ձևավորված ամուր պատմական հիմքերի և ընդհանուր արժեքների վրա: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը` ի շահ մեր երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն