«Հեզբոլլահը» հաստատել է Իսրայելի օդային հարվածի հետևանքով իր հրամանատարի սպանվելու փաստը | armenpress.am

armenpress.am: Բեյրութի հարավային արվարձաններից Հարաթ Հրեյք շրջանում իսրայելական ուժերի կողմից բնակարանի թիրախավորման հետևանքով զոհվել է «Հեզբոլլահ» շարժման ամենաակնառու ռազմական հրամանատարներից Հայթամ Ալի Տաբտաբային։ Լուրը շիական շարժման մամուլի ծառայությունը հաստատել է Telegram-ի իր ալիքում։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ թիրախավորված հրամանատարը «ղեկավարում էր «Հեզբոլլահի» կարողությունների զարգացման և վերազինման ջանքերը»՝ հավելելով, որ «Իսրայելը վճռական է գործել իր նպատակներին հասնելու համար ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ»։

Asharq News-ի փոխանցմամբ՝ Հայթամ Ալի Տաբտաբան շարժման երկրորդ ամենաազդեցիկ դեմքն է գլխավոր քարտուղար Նաիմ Կասիմից հետո։

Միացյալ Նահանգները Հայթամ Ալի Տաբտաբային ներառել է հետախուզվող ահաբեկիչների ցանկում՝ առաջարկելով 5 միլիոն դոլար ցանկացած տեղեկատվության համար, որը կնպաստի նրա ձերբակալությանը։

Տեղեկություններ են հաղորդվում որ նախկինում Տաբտաբայի դեմ երկու մահափորձ է կատարվել:

Լիբանանի առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ նոյեմբերի 23-ին Իսրայելի հարձակումների հետևանքով Բեյրութի հարավային արվարձաններում 5 մարդ է զոհվել, 28-ը՝ վիրավորվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն