Արշակ Սրբազանը տուժող չի ճանաչվել տեսագրության վարույթով. պաշտպան | pastinfo.am

pastinfo.am: Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը տուժող չի ճանաչվել իրեն վերագրվող տեսանյութի վերաբերյալ քրեական վարույթով։ Արշակ Սրբազանն ի սկզբանե դիրքորոշում է հայտնել, որ այն հոդվածով, որով քրեական վարույթը նախաձեռնվել է, Սրբազանը չի կարող լինել տուժող։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպան Արսեն Բաբայանը։

«Վարույթը նախաձեռնվել է, նախաքննությունն իրականացվում է անձի  անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով, մինչդեռ, եթե Արշակ Սրբազանն ասում է, որ տեսանյութի բովանդակությունն իր հետ կապ չունի, հետևաբար, այդտեղ առկա չէ անձնական կյանքի գաղտնիության խախտում լինել։ Արշակ Սրբազանն ասել է, որ տուժել է այլ արարքից՝ իր և եկեղեցու նկատմամբ թշնամանք և ատելություն տարածելուց։ Այսինքն՝ Արշակ Սրբազանի նկատմամբ եղել է ատելության տարածումը, հորդորել ենք, որ այս ուղղությամբ քննություն իրականացվի»,- նշել է Բաբայանը։

Տեսագրությունը ՔԿ-ն փորձաքննության ենթարկել է, թե ոչ՝ փաստաբանը  տեղեկություն չունի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն