Ադրբեջանական գազի արտահանման ծավալներն աճել են 11 տոկոսով |azatutyun.am|

azatutyun.am: «2023 թվականի առաջին երեք ամիսներին ադրբեջանական գազի արտահանման ծավալներն աճել են 11.2 տոկոսով՝ հասնելով 6․5 միլիարդ խորանարդ մետրի», – այսօր Twitter-ում գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

Ադրբեջանցի պաշտոնյայի փոխանցմամբ, արտահանված գազի 45 տոկոսը՝ 2․9 միլիարդ խորանարդ մետր, բաժին է հասել եվրոպական շուկաներին։

«Եվս 2․7 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանվել Թուրքիա։ Արտահանման ծավալներով երրորդ տեղում է Վրաստանը՝ շուրջ 1 միլիարդ խորանարդ մետր կամ արտահանված գազի ընդհանուր ծավալի 14 տոկոսը», – նշել է Շահբազովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն