Ռոմանոս Պետրոսյանը՝ նոր բաժանորդների միացման գների հնարավոր վերանայման մասին | 1lurer.am

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ բաժանորդների միացման գների հնարավոր վերանայման մասին:

Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ բաժանորդների միացման գների փոփոխություներ էին տեղի ունեցել, և մարդիկ կասկածներ էին հայտնում, թե ինչքանով են հիմնավորված այդ գները, որովհետև միացման գներն էականորեն էին բարձրացել:

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը տեղեկացրեց՝ հարցի վերաբերյալ աշխատանքային քննարկում է եղել:

«Այս պահին որոշակի պատկերացում ունենք, թե մոտ ինչ չափով ենք կարողանալու վերանայել, և լիահույս եմ, որ տարեսկզբից վերանայման որոշումները կկայացվեն»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ քաղաքական նպատակադրումը չպետք է լինի հաճոյանալու համար այնքան իջեցնել, որ արդյունքում, օրինակ, 3 տարի հետո խնդիր առաջանա:

«Եթե ֆիքսենք, որ իրոք բարձր է, պետք է բերենք «գիծ՝ պլյուս պայմանական մի լումա», որ 1 լուման ներդրվի հետագա զարգացման համար»,- ասաց նա:

Ռոմանոս Պետրոսյանը նշոց, որ էլեկտրականության միացման տեսակ կա, որը 2023 թվականի ապրիլի 1-ից 10 անգամ թանկացրել են, ընդ որում՝ մասսայական միացումների մեջ մտնող միացում է։

«Մենք բնականաբար չենք կարող 10 անգամ նվազեցնել, բայց առնվազն գոնե 30-40% հնարավոր է վերանայում ունենանք։ Այս պահին աշխատանքներ տանում ենք»,- հայտարարեց Պետրոսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն