Ռուսաստանը դեռևս չի ստացել ուկրաինական կարգավորման վերաբերյալ ամերիկյան պլանի թարմացված տարբերակ։
Այս մասին ասել է Պեսկովը՝ անդրադառնալով լրատվամիջոցների տեղեկություններին, ըստ որոնց՝ Թրամփի՝ Ուկրաինայում խաղաղության ծրագրի կետերը 28-ից դարձել են 19։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է՝ հասկանում են, որ իրենց՝ նախկինում ոչ պաշտոնապես ստացված տեքստն արդեն փոփոխությունների է ենթարկվել․
«Ինչ-որ պահի, հավանաբար, կգա ժամանակը, երբ մենք նույնպես կապի մեջ կլինենք ամերիկացիների հետ և պաշտոնապես կստանանք որոշակի տեղեկություն»։
Հիշեցնենք, որ ամերիկյան կողմը ներկայացրել էր Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի նախագիծ: Խաղաղության ծրագիր ունի նաև եվրոպական կողմը, որը՝ որպես ամերիկյան ծրագրի այլընտրանք, պատրաստել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան: