Թուրքիայում լրագրողը դատապարտվել է 4.2 տարվա ազատազրկման՝ Էրդողանին «սպառնալու» համար | azatutyun.am

azatutyun.am։ Թուրքիայում դատարանը ավելի քան չորս տարվա ազատազրկման է դատապարտել հայտնի քաղաքական լրագրողներից մեկին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «սպառնալու» համար։

«Դատարանի որոշմամբ՝ Ֆաթիհ Ալթայլին ճաղերի ետևում կմնա 4 տարի և 2 ամիս», – X-ում հայտնել է նրան աջակցող MLSA իրավապաշտպան խումբը:

Լրագրողը ձերբակալվել էր հունիսին, երբ մեկնաբանել էր մի հարցման արդյունքներ, որոնց համաձայն հարցվածների 70 տոկոսը դեմ է, որ Էրդողանը նախագահի աթոռին մնա մինչև իր կյանքի վերջը:

Իր YouTube ալիքում հրապարակված տեսանյութում Ալթայլին պնդել էր՝ Օսմանյան կայսրության մի քանի սուլթաններ կա՛մ «սպանվել» են, կա՛մ «խեղդամահ եղել», ինչը դատարանը սպառնալիք էր որակել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն