Հայաստանը, որ թանգարան էր բաց երկնքի տակ, այսօր բանտ է բաց երկնքի տակ․ Աշոտյան | civilnet.am

civilnet.am։ Երբեմնի Հայաստանը, որ թանգարան էր բաց երկնքի տակ, այսօր բանտ է բաց երկնքի տակ։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ԱԺ-ում ընթացքող քաղբանտարկյալների հարցով լսումների ժամանակ։ Լսումները նախաձեռնել են ընդդիմադիր երկու խմբակցութունները:

Աշոտյանի համոզմամբ՝ մարդկանց անտարբերությունը և լռությունը ծնում է քաղբանտարկյալներ։ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ անգամ ընդդիմադիրներն են քաղբանտարկյալների միջև տարբերություն դնում։

«Այո, դեռևս խաղում ենք ընդդիմության դաշտում «свой-чужой» խաղը։ Սա իմ քաղբանտարկյալն է, իմ քաղբանտարկյալը չէ, լուսաբանման մեջ ենք խաղում, խոսույթի մեջ ենք խաղում։

Հասկանում եմ բոլորի անունը տալ հնարավոր չի, բայց դա էլ ճիշտ չէ, երբ ընդդիմության, հասարակական, քաղաքական դաշտում այդ բաժանումը, որ մարդն իր սրտի սիրած քաղբանտարկյալին ընտրի, ասի սա է իմ քաղբանտարկյալը։

Այս քաղբանտարկյալների գոյությունն անձնական պատմություններ չեն միայն, նրանք նաև քաղաքական հիվանդության ախտորոշում են» ,- ասաց Աշոտյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանում դեռևս քաղբանտարկյալների թվի մասին հստակ վիճակագրություն չկա։

Օրերս կարդացի, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին գիրք է գրել իր 20 օրվա բանտային կյանքի մասին։ Պատկերացնում եք, եթե Մամիկոն Ասլանյանն իր 2 տարի 7ամսվա մասին գրեր՝ Война и мир-ն էր լինելու,- ասաց Աշոտյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն