Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է մասնագիտական և բարձրագույն կրթության հնարավորություն ԱՊՀ անդամ երկրներում

ԱՊՀ անդամ պետությունների կողմից 2024 թվականի սեպտեմբերի 27-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է մասնագիտական և բարձրագույն կրթության հնարավորություն ԱՊՀ անդամ երկրներում: Համաձայնագրի նպատակներից են բարձրագույն կրթության և լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրերով մաքսային ծառայությունների համար կադրերի պատրաստման կազմակերպումը, շահագրգիռ կրթական կազմակերպությունների միջև համագործակցության զարգացման աջակցումը: Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է մաքսային մարմինների աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացում՝ մաքսային ոլորտում առաջատար փորձի ուսումնասիրմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելու միջոցով:

««Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով և լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 26-ի նիստում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի ներկայացմամբ համաձայնագրով կրթական կամ գիտական միջոցառումների կազմակերպչական ծախսերը կկատարվեն հրավիրող կառույցի կողմից:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն