Տրանսպորտի եկամուտները պակաս են կանխատեսվածից. կառավարությունը փակում է Երևանի բյուջեի ճեղքվածքը | civilnet.am

civilnet.am: Կառավարությունը նոյեմբերի 27-ին չզեկուցվող հարցերի շարքում որոշեց ավելի քան 3 մլրդ դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին՝ մայրաքաղաքի բյուջեում առաջացած ճեղքվածքը փակելու և տրանսպորտային համակարգի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով։

Ըստ նախագծի հիմնավորման՝ Երևան քաղաքի 2025-ի բյուջեում առկա է թերհավաքագրում, որը հատկապես վերաբերում է հանրային տրանսպորտի ուղեվարձերի վճարմանը: Տարեկան բյուջեով նախատեսվել էր հավաքագրել շուրջ 21,3 միլիարդ դրամ, սակայն ընթացիկ կանխատեսումներով սպասվում է շուրջ 5,5 միլիարդ դրամի պակաս:

Միևնույն ժամանակ նշվում է, որ քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել 45 նոր տրոլեյբուս, որի պայմանագրային արժեքի 30 տոկոսն արդեն վճարվել է կառավարության աջակցությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն