Սահմանամերձ գյուղերի բնակիչների գազի, հոսանքի ու ջրի վարձը մասնակի փոխհատուցելու համար հատկացվեց 112 մլն դրամ | armtimes.com

armtimes.com: Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 27-ի նիստում որոշեց 112 մլն 603 հազար դրամ հատկացնել ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչ-բաժանորդների կողմից սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրօգտագործողների կողմից օգտագործած ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2025 թվականի ՀՀ պետական բյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 988 մլն 933 հազար դրամ, իսկ 2024 թվականին սույն միջոցառման համար փաստացի ծախսվել է 1 մլրդ 47 մլն 743 հազար դրամ, այսինքն՝ շուրջ 58.8 մլն դրամով ավելի, քան 2025 թվականին հատկացված գումարը։

Կատարված փաստացի ծախսերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մնացորդ գումարը չի բավարարելու միջոցառման ամբողջական կատարումն ապահովելու համար։

Մասնավորապես նախնական հաշվարկներով մինչև տարեվերջ անհրաժեշտ է.

  • ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմին հատկացնել 4 500.0 հազ. դրամ,
  • ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին հատկացնել 8,000.0 հազ. դրամ,
  • ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմին հատկացնել 26,305.0 հազ. դրամ,
  • ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին հատկացնել 9,044.2 հազ. դրամ,
  • ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին հատկացնել 47,000.0 հազ. դրամ,
  • ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեին հատկացնել 17,753.8 հազ. դրամ։

Արդյունքում միջոցառման ամբողջական կատարումն ապահովելու համար անհրաժեշտ է 112 մլն 603 հազար դրամ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն