Ընդգծվել է առկա պատրաստակամությունն աշխատանքներ տանել Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունները ակտիվացնելու ուղղությամբ

Նոյեմբերի 26-ին Երուսաղեմում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Էդեն Բար Թալի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է առկա պատրաստակամությունն աշխատանքներ տանել Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունները՝ այդ թվում, քաղաքական և տնտեսական ոլորտներում ակտիվացնելու ուղղությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ:

Այցի ընթացքում տեղի են ունեցել նաև Հայաստանի և Իսրայելի ԱԳ նախարարությունների միջև 12-րդ քաղաքական խորհրդակցությունները: Հանգամանալից անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հնարավորություններին: Բարձր տեխնոլոգիաների, բժշկության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներն առանձնանշվել են որպես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, փոխգործակցության առավել մեծ ներուժ ունեցող ուղղություններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն