arm.sputniknews.ru: ՀԱՊԿ երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արագ կնքմանը։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրում, որն ընդունվել է Բիշքեկում կայացած գագաթնաժողովից հետո։
«Գոհունակությամբ նշում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ակտիվ միջպետական երկխոսությունը։ Հանդես ենք գալիս հօգուտ համապարփակ կարգավորման և կողմերի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի արագ կնքման»,- ասվում է հռչակագրում:
Հիշեցնենք, որ Հայաստանը չի մասնակցում Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովին, դեռևս 2024թ. փետրվարից Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: