Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության մասին համաձայնություն են կնքել | armenpress.am

armenpress.am: Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները ուկրաինական Octopus անօդաչու թռչող սարքի արտադրության լիցենզավորման համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։

Նա նշել է, որ կնքված համաձայնությունը թույլ կտա Մեծ Բրիտանիայում արտադրել ուկրաինական անօդաչուներ։

Շմիգալի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի արտադրությունը «կարող է հասնել ամսական մի քանի հազարի»:

«Արտադրված միջոցները կփոխանցվեն Ուկրաինա՝ մեր երկնքի պաշտպանությունը ամրապնդելու համար»,- նշել է նախարարը՝ երախտագիտություն հայտնելով բրիտանացի գործընկերներին համագործակցության, վստահության և օդային պաշտպանության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն