ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հարցը օրակարգից չի հանվում. Տասմագամբետով | 1lurer.am

1lurer.am: Մենք Հայաստանին տեղեկացնում ենք բոլոր այն փաստաթղթերի մասին, որոնք քննարկվում և ընդունվում են քարտուղարության մակարդակով: Այս մասին Հավաքական անվտանգության խորհրդից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

«Նրանք չեն մասնակցում քննարկմանը, բայց չեն խոչընդոտում այդ փաստաթղթերի սահմանափակ ձևաչափով ընդունմանը, ինչպես այսօր տեղի ունեցավ Հավաքական անվտանգության խորհրդում: Այդ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են Հայաստան, նրանք տեղեկացված են: Մենք նրանցից ստացել ենք փաստաթուղթ, որ իրենք դեմ չեն այդ փաստաթղթերի սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,- ասել է պաշտոնյան։

Տասմագամբետովը նշել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հարցը օրակարգից չի հանվում: Նրա խոսքով՝ Հայաստանն անկախ ինքնիշխան պետություն է և իրավունք ունի անդամակցել այս կամ այն կազմակերպությանը կամ դադարեցնել իր գործունեությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն