Ձևավորվում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհուրդ

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն հաղորդում է, որ մեկնարկել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը։

«Հասարակական խորհրդի գործունեության նպատակի, խորհրդի կազմում անդամների ներգրավման վերաբերյալ հայտարարությունը հրապարակված է www.minurban.am կայքի «Տեղեկատվություն» բաժնի «Այլ հայտարարություններ» ենթաբաժնում (https://minurban.am/hy/other_announcements

Կարևորելով հանրության հետ երկխոսության ու քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ամրապնդումը՝ Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցողներին անդամակցության հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչև 2025 թվականի դեկտեմբերի 9-ը՝ ժամը 18։00-ն»։

Կոմիտեից հայտնում են, որ սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացված, ինչպես նաև թերի փաստաթղթերով հայտերը չեն դիտարկվելու։

Հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը սահմանված են ՀՀ վարչապետի 2025թ․ սեպտեմբերի 22-ի N835-Լ որոշմամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն