Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մի խումբ եպիսկոպոսների հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մի խումբ եպիսկոպոսների հետ։ Նա սոցցանցի իր էջում հանդիպումից տեսանյութ է հրապարակել։

Ավելի վաղ վարչապետը ողջունել էր եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարկված հայտարարությունը՝ նշելով, որ նրանց համաձայնության դեպքում պատրաստ է այսօր հանդիպել նրանց հետ.

«Այդ հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, որոնք նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում:

Ես, իհարկե, սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները՝ հայտարարությունից բխող, ավելի մանրամասն հասկանամ»,- ասել էր Փաշինյանը։

Հիշեցնենք, մերձիշխանական ԶԼՄ-ներում տարածվել էր 13 եպիսկոպոսների վերագրվող նամակ, ըստ որի՝ նոյեմբերի 5-ին Մայր աթոռում ստեղծվել է հանձնախումբ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութերի փորձագիտական եզրակացություն իրականացնելու համար։ Ըստ հրապարակումների՝ նոյեմբերի 25-ին ՔԿ-ն տրամադրել է եզրակացություն, որով հաստատվել է տեսանյութերի իսկությունը, սակայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն «առ ոչինչ» է համարել այն ու, իբրև թե եպիսկոպոսները դատապարտում են կաթողիկոսի որոշումը և պահանջում վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը։ Նամակի առանձին էջում 13 եպիսկոպոսների անուններ են և նրանցից 9-ի ստորագրությունները։

Ավելի ուշ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ «մի քանի բարձրաստիճան հոգևորականներին վերագրվող հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է, մի շարք տեղեկություններ և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն