Իսրայելի օդուժը հարվածել է Հարավային Լիբանանի ութ շրջաններին | 1lurer.am

1lurer.am Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են Լիբանանի հարավի ութ շրջանում գտնվող շիա «Հըզբոլլահ» կազմակերպության ռազմական թիրախների վրա՝ հաղորդում է Lebanon 24 լրատվական կայքը։

Կայքի տվյալներով՝ ինտենսիվ հրթիռային հարվածների թիրախում են եղել այն տարածքները, որտեղ, ըստ հաղորդումների, շիա զինյալները փորձում էին վերականգնել ավերված ռազմական ենթակառուցվածքները։

Պայթյունները տեղի են ունեցել Ջբաա, Դիմաշկիա, Նաբաա ալ-Թասա և Ալ-Մահմուդիա բնակավայրերի մոտակայքում, որոնք մի քանի անգամ ենթարկվել են իսրայելական օդուժի հարվածներին։ Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրություններ չկան։

Իսրայելական բանակի խոսնակը արաբերենով X սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ նշել է, որ ավիահարվածները կանխարգելիչ բնույթ են կրել։ Գործողության ընթացքում ոչնչացվել են Լիտան գետի հարավում հայտնաբերված ստորգետնյա թաքստոցներ, զինամթերքի պահեստներ և հրթիռային կայանքներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն