Փափազյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Փափազյան փողոցում։  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Փափազյան փողոցում՝ Սարալանջի պողոտա – Փափազյան փողոց խաչմերուկից մինչև Փափազյան – Քոչարի փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Փոփոխությունը կգործի նոյեմբերի 28-ից։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն