ԱԺ պատգամավորների պատվիրակությունը կգործուղվի Մոսկվա

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը կգործուղվեն Մոսկվա։

Այս մասին կարգադրություն է ստորագրել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

Պատգամավորները Ռուսաստանում կմասնակցեն ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 6-րդ միջազգային համաժողովին։

 

Խորհրդարանականները Մոսկվայում կլինեն դեկտեմբերի 1-3-ը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն