azatutyun.am։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այսօր Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Հունգարիա նավթի և գազի մատակարարման, ինչպես նաև Ուկրաինայում խաղաղության ջանքերի վերաբերյալ քննարկումների համար։
«Ես գնում եմ (Մոսկվա), որպեսզի համոզվեմ, որ Հունգարիայի էներգամատակարարումն ապահովված կլինի այս ձմռանը և հաջորդ տարի»,- ասել է Օրբանը:
Հարցին, թե արդյոք Ուկրաինայում խաղաղության ջանքերը նույնպես կլինեն օրակարգում, Օրբանը պատասխանել է. «Մենք դժվար թե կարողանանք խուսափել դրանից»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև Վաշինգտոնում ամսվա սկզբին տեղի ունեցած հանդիպումից հետո Սպիտակ տան պաշտոնյան հայտարարեց, որ Ռուսական նավթ և գազ ներմուծող հունգարական ընկերությունները հաջորդ տարի չեն ենթարկվի ԱՄՆ պատժամիջոցներին: