arm.sputniknews.ru։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է գումարվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը։
«Ժողովը կվերջանա, ամեն ինչ կիմանանք»,–ասաց նա` նշելով, որ չգիտի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 8 հոգևորականները մասնակցում են ժողովին, թե ոչ։
Հետաքրքրվեցինք` ինչպիսի իրավիճակ է եկեղեցում։ «Խաղաղ, աղոթական»,– պատասխանեց հոգևորականը։