1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ուսանողին ծեծի ենթարկածներին չկալանավորելու որոշման դեմ: Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Դատախազությունից:
«Խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերը այսօր ենք ստացել, վերաքննիչ բողոք կներկայացնենք»,- հայտնեցին կառույցից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժանաբար ծեծում ու նվաստացնում մեկ այլ տղայի։ Օգտատերը նաև գրել էր, որ բռնության ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվողը՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող:
ՀՀ քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Քննիչի կողմից խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է: ներկայացվել դատարան, այն մերժվել է: