Հոնկոնգի հրդեհի գործով ևս 6 մարդ է ձերբակալվել | azatutyun.am

azatutyun.am: Հոնկոնգի հակակոռուպցիոն մարմինը ևս վեց մարդու Է ձերբակալել՝ բազմաբնակարան շենքում բռնկված խոշոր հրդեհի հետաքննության շրջանակներում:

Նոյեմբերի 26-ին բազմաբնակարան համալիրում բռնկված հրդեհը խլել է ավելի քան 120 մարդու կյանք, մոտ 200-ը դեռ անհետ կորած են համարվում:

Ոստիկանական տվյալներով՝ շենքերը պատված են եղել պաշտպանական ցանցով և պլաստիկով, որոնք կարող են չհամապատասխանել հրդեհային ստանդարտներին:

Ավելի վաղ շինարարական ընկերության երեք աշխատակից էր ձերբակալվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն