civilnet.am: Ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպել. այս մասին նշված է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների նոր հայտարարության մեջ, որը տարածվել է իշխանական լրատվամիջոցներում։
Հայտարարությունը տարածել են Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից գործարկվող Civic.am-ը, իշխանամերձ լրատվական այլ կայքեր։
Հայտարարության մեջ եպիսկոպոսները հիշել են այն «բացթողումները», որոնք տարիների ընթացքում ունեցել է Մայր Աթոռը։ Որպես «բացթողում»՝ նրանք մատնանշում են այն, որ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել «միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ»:
«Բազմաթիվ նվիրյալ հոգևորականների չարդարացված, հակականոնական կարգալուծությունները հաճախ տեղի են ունեցել անարդար կերպով, բացարձակապես Կաթողիկոսի միահեծան որոշումներով կամ պարտադրանքով։ Կաթողիկոսի հասցեին տարատեսակ լրատվամիջոցներով և տարբեր հարթակներից ու ամբիոններից պարբերաբար հնչող երբեմն ծանր մեղադրանքները Կաթողիկոսի կամ Մայր Աթոռի համապատասխան կառույցների կողմից անուշադրության են մատնվում, չեն մեկնաբանվում, չեն հերքվում, այդ կերպ ինքնին կասկածի տեղիք տալով դրանց իսկության վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։