Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Նովոռոսիյսկի նավահանգստում Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարձակման դեմ։
«Այս միջադեպը ագրեսիայի երրորդ ակտն է զուտ քաղաքացիական օբյեկտի դեմ, որի գործունեությունը երաշխավորված է միջազգային իրավունքով», – նշել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը։
Արտգործնախարարությունը ընդգծել է, որ ԿԽԿ-ն կարևոր դեր է խաղում համաշխարհային էներգետիկ համակարգի կայունության պահպանման գործում և հայտարարել է, որ միջադեպը դիտարկում է որպես Ղազախստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերություններին վնասող գործողություն։
«Մենք ակնկալում ենք, որ ուկրաինական կողմը կձեռնարկի արդյունավետ միջոցներ՝ ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար», – նշվում է հայտարարության մեջ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարություն է տարածել Սև ծովում վերջերս տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան մտահոգված է Գամբիայի դրոշի ներքո նավարկող Kairos և Virat առևտրային լցանավերի վրա հարձակումների առթիվ։
«Սև ծովում մեր բացառիկ տնտեսական գոտում տեղի ունեցած այս միջադեպերը լուրջ ռիսկեր են ստեղծել տարածաշրջանում նավարկության, կյանքի, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության համար», – հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։