Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կարող հեռանալ, դա կլինի դասալքություն. Արշակ սրբազան | azatutyun.am

azatutyun.am։ Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կարող հեռանալ, դա ավելին չի լինի, քան դասալքություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

«Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը հեռանա: Չի կարող հեռանալ նաև այն դեպքում, անգամ եթե նման հարց են բարձրացնում եպիսկոպոսները»,- անդրադառնալով վարչապետին հանդիպած եպիսկոպոսների վերջին հայտարարությանը՝ հայտարարեց Արշակ սրբազանը:

Նա վստահություն հայտնեց, որ Գարեգին Բ կաթողիկոսը նման քայլի չի գնա:

Բարձրաստիճան հոգևորականների քայլերը Մայր Աթոռի դիվանապետը որակեց դավաճանություն:

Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականներ 2 օր առաջ նոր հայտարարություն էին տարածել, որով կոչ են անում վեհափառին կամովին հանգստյան գնալ:

«Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր Եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու», – նշված է հայտարարությունում, որը հրապարակվել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում:

Այս հայտարարությունը տարածող 10 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից 8-ին օրերս ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն