Փլուզվելու վտանգ չի եղել, կա մեկ տուժած. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը՝ Շիրակի փողոցի պատահարի մասին | armtimes.com

armtimes.com Ինչպես հայտնել ենք, ժամը 10։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը։

Մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը (տնտեսական ապրանքների և սննդի պահեստի հատվածը)․ կա տուժած։

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը տեղում ծանոթացել է իրավիճակին։ Լրատվամիջոցների հետ զրույցում նա հայտնել է, որ փլուզման վտանգ ի սկզբանե չի եղել, եթե ներսում աշխատակիցներ են եղել ու աշխատել: Ըստ նրա՝ կառույցը մասնավոր սեկտորի է պատկանում, իսկ սեյսմիկ իրավիճակի մասին գնահատականը տվել և առաջիկայում էլ տալու է սեյսմիկ ծառայությունը:

Աշխատակիցը հավելել է, որ հայտնի է մեկ տուժած քաղաքացու մասին, մյուս հարցերին գնահատականներ կտրվեն առաջիկայում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն