Հաջիևը հայտարարել է, թե Բաքուն ցանկանում է ԵՄ-ին տեսնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մաս | factor.am

factor.am։ Ադրբեջանը ցանկանում է, որ Եվրամիությունը դառնա նոր տրանսպորտային հանգույցի մաս, այդ թվում՝ ԵՄ-ի «Գլոբալ դարպաս» նախաձեռնության շրջանակում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բրյուսելում EU Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Զանգեզուրի միջանցքը փոխակերպող ազդեցություն կունենա եվրասիական տրանսպորտային լանդշաֆտի վրա։ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում այս տրանսպորտային լանդշաֆտի փոխակերպման գործընթացում», – ասել է նա։

Հաջիևի խոսքով՝ Բաքուն «կցանկանար Եվրամիությունը տեսնել այս նոր տրանսպորտային համակարգի մաս», այդ թվում՝ ԵՄ գլոբալ դարպասների նախաձեռնության շրջանակում։ Նա «միջանցքը» ներկայացրել է որպես «խաղաղության հասնելու Ադրբեջանի ռազմավարության» գործնական բաղադրիչ։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ Ադրբեջանի տարածքում գտնվող միջանցքը, լիովին շահագործման հանձնվելուց հետո, տարեկան կմշակի մինչև 15 միլիոն տոննա բեռ, իսկ ադրբեջանական հատվածի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն