Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ Սրբուհի Գալյանը հանդիպել է մի շարք համալսարանների ուսանողների հետ

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ և 2024–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության հաղորդակցման գործողությունների ծրագրի շրջանակում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է մի շարք համալսարանների ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է հետևյալ թեմաներին՝

  • կոռուպցիայի կանխարգելման կարևորությանը,
  • բարեվարքության համակարգի տարրերին,
  • վարքագծի կանոններին,
  • նվեր ստանալու արգելքին,
  • շահերի բախմանն ու ազդարարման համակարգին,
  • ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքներին և նախարարության գործառույթներին:

Քննարկման ավարտին ուսանողները նախարարին հղել են իրենց հետաքրքրող հարցերը: Նախարարը կարևորել է ուսանողների ներգրավվածությունը և մասնակցությունը հասարակական կյանքին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն