Հայաստանն այսօր գտնվում է զարգացման ուղեծրի վրա․ ՀՀ վարչապետ | armenpress.am

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լավ» է գնահատում քաղաքական մեծամասնության՝ Կառավարության և 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքը: Այս մասին Փաշինյանը հայտարարեց Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

Վարչապետը նշեց՝ այս գնահատականի համար հիմք են ծառայում գրանցված տնտեսական ցուցանիշները:

«Մենք որոշակի վստահ կանխատեսումներ ունենք 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով: Վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի կլինեն 1 տրլն 542 մլրդ դրամով կամ 133 տոկոսով: Այսինքն՝ այս տարվա մեր բյուջեի հավելյալ, ավելացած մասը 2017 թվականի համեմատ, ավելի է, քան 2017 թվականի ընդհանուր բյուջեն»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստացել էին ապահովել միջինում տարեկան 7 տոկոս տնտեսական աճ:

«Այս խոստումը լիուլի կատարված է, որովհետև վստահ ենք, որ 5 տարվա արդյունքում, նվազագույնը 7.5-7.6 տոկոս տնտեսական աճ կապահովենք, իրատեսորեն ավելի բարձր աճ կապահովվի միջին տարեկանում: 2021-2024 թվականներին արդեն ՀՆԱ-ն աճել է 36.6 տոկոսով: Սա շատ լավ ցուցանիշ է»,- նշեց վարչապետը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակեց՝ Հայաստանն այսօր գտնվում է զարգացման ուղեծրի վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն