Իսրայելը հայտարարել է, որ շուտով կբացի Ռաֆահի անցակետը՝ Գազայի հատվածից Եգիպտոս մեկնող պաղեստինցիների համար | news.am

news.am: Իսրայելը առաջիկա օրերին կվերաբացի Ռաֆահի անցակետը՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին Եգիպտոս մեկնելու հնարավորություն տալու նպատակով, հայտնում է Times of Israel-ը։

Տարածաշրջանում Իսրայելի կառավարական գործունեության համակարգողը (COGAT) ասել է, որ այս քայլը «համապատասխանում է հրադադարի համաձայնագրին և քաղաքական էշելոնի ցուցումներին»։ COGAT-ը հաղորդում է, որ պաղեստինցիները կկարողանան լքել Գազան Ռաֆահի անցակետով՝ Եգիպտոսի հետ համակարգմամբ, իսրայելական անվտանգության ծառայության հաստատումից հետո և Եվրոպական միության պատվիրակության հսկողության ներքո։ Այս մեխանիզմը նման է այն մեխանիզմին, որը գործարկվել էր հունվարին։

Մանրամասներ չկան այն մասին, թե երբ Գազայից հեռացած պաղեստինցիները կկարողանան այս անցակետով վերադառնալ Գազա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն