Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների իրականացման մեջ «հիմնովին սխալ» բան կար. Գուտերեշ | azatutyun.am

azatutyun.am։ Իսրայելի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունների իրականացման մեջ «հիմնովին սխալ» բան կար, և կան «լուրջ հիմքեր ենթադրելու», որ պատերազմական հանցագործություններ են կատարվել, Reuters-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

«Կարծում եմ՝ այս գործողության իրականացման մեջ հիմնովին սխալ բան կար՝ կապված խաղաղ բնակիչների մահվան և Գազայի ավերածությունների հետ», – ընդգծել է Գուտերեշը։

«Նպատակը «Համաս»-ին ոչնչացնելն էր։ Գազան ոչնչացված է, բայց «Համաս»-ը դեռևս՝ ոչ։ Այսպիսով, դրա իրականացման մեջ սխալ բան կա», – նշել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն