ՀՀ-ի և ԱՄԷ-ի քաղաքացիների վարորդական վկայականները փոխադարձորեն կճանաչվեն | 1lurer.am

1lurer.am: Կառավարության՝ դեկտեմբերի 4-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվեց «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու որոշման նախագիծը:

Ըստ այդմ՝ Միացյալ Էմիրությունների ՆԳՆ-ի տրամադրած վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիրը կկարգավորի Հայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականների հետ կապված իրավահարաբերությունները։ Հուշագրի կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականները, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով:

Բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում հուշագրի յուրաքանչյուր կողմ մյուս կողմի տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձին ազատում է դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից:

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ հուշագրի վավերացումը կնպաստի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն