ԱՄՆ-ն և Կենտրոնական Ասիան հետաքրքրված են TRIPP նախագծի ընձեռած հնարավորություններով. պետքարտուղարություն | 1lurer.am

1lurer.am։ Միացյալ Նահանգները և Կենտրոնական Ասիայի երկրները հետաքրքրված են կայուն խաղաղությամբ և հնարավորություններով, որոնք ստեղծում է TRIPP նախաձեռնությունը: Այս մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:

Անդրադառնալով Կենտրոնական Ասիայի 5+1 ձևաչափին Ադրբեջանի միանալու հնարավորությանը՝ Պետքարտուղարությունից ընդգծել են, որ տարածաշրջանային հարթակը գործում է արդեն 10 տարի:

Գերատեսչությունը հավելել է, որ Վաշինգտոնում կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել են տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը, և Միացյալ Նահանգները շահագրգռված է այս ներուժի բացահայտմամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն